ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։

Պահանջն է անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Դիմումները ՍԴ-ն միավորել է մեկ վարույթում։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Միավորված գործի դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով:

ՍԴ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Leave a comment