Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

25.06.2026 | 17:07

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը ասուլիսոմ անդրադարձավ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացին։

«Նշված գործընթացը մեկնարկել է և ընթացքի մեջ է։ Թախանձագին խնդրանք ունեմ ձեզ և այլ գործընկերների, միգուցե առիթից օգտվելով նաև դիմենք իրավապահ մարմիններին․ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը, որը ակնհայտ ապօրինի է և տարուց ավելի է՝ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասության համար է այդ ամենը, կլինի՞ փոխել»,- ասաց Վարդևանյանը՝ առանց հստակեցնելու, թե փուլում է այդ գործընթացը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն ունի։ Քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ՝ մայիսին դատարանի դահլիճում, նա հայտարարել էր, որ սկսել է անձնագրերից հրաժարվելու գործընթաց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment