Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան ուժեղ դիրք է զբաղեցնում մարտի դաշտում: Նա Ռուսաստանին կոչ է արել «սառեցնել շփման գիծը» և վերադառնալ Կիևի հետ բանակցություններին։


«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Կիևին եվրոպական աջակցությունն անսասան է»,- ասել է Մերցը Գդանսկում Ուկրաինայի վերականգնման հարցերին նվիրված խորհրդաժողովում։


Կանցլերը նշել է, որ «Յոթի խմբի» գագաթնաժողովից հետո եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև պահպանվում է միասնությունն Ուկրաինայի հարցում:


«Եվ այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին. եկել է բանակցությունների մեջ մտնելու, առաջնագիծը սառեցնելու և սպանությունները դադարեցնելու ժամանակը»,- հավելել է Մերցը:

Leave a comment