ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժերից հետո, որոնք տեղի են ունեցել մեկ րոպեից էլ քիչ տարբերությամբ:Ստորգետնյա ցնցումները զանգվածային ավերածություններ են առաջացրել, Էլեկտրաէներգիայի մատակարարման և կապի խափանումներ, ինչպես նաև հանգեցրել են Կարակասի միջազգային օդանավակայանի փակմանը:Զոհվել է առնվազն 164 մարդ, շուրջ 900-ը վիրավորվել են, սակայն զոհերի թիվը կարող է աճել: Առաջին ցնցումներից հետո հայտարարվել Է ցունամիի սպառնալիք, որն ավելի ուշ հանվել է։ Երկրում շարունակվում են որոնողափրկարարական և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները:
Երկրում շարունակվում են որոնողափրկարարական և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժերից հետո, որոնք տեղի են ունեցել մեկ րոպեից էլ քիչ տարբերությամբ:Ստորգետնյա ցնցումները զանգվածային ավերածություններ են առաջացրել, Էլեկտրաէներգիայի մատակարարման և կապի խափանումներ, ինչպես նաև հանգեցրել են Կարակասի միջազգային օդանավակայանի փակմանը:
Զոհվել է առնվազն 164 մարդ, շուրջ 900-ը վիրավորվել են, սակայն զոհերի թիվը կարող է աճել: Առաջին ցնցումներից հետո հայտարարվել Է ցունամիի սպառնալիք, որն ավելի ուշ հանվել է։
Երկրում շարունակվում են որոնողափրկարարական և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները:
Երկու կին վազում են երկրաշարժի ժամանակ՝ Վենեսուելայի Մայկետիա քաղաքի Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանում:
Շանը գրկած տղամարդը լաց է լինում Կարակասում տեղի ունեցած երկրաշարժից հետո:
Փլուզված շենքի փլատակները Վենեսուելայի Լա Գուայրա քաղաքում
18-ամյա աղջկա մայրն ու տատիկը սպասում են շենքի փլուզման վայրում, մինչ փրկարարները փնտրում են աղջկան
Մարդիկ օգնություն են ցուցաբերում կնոջը Վենեսուելայի Կարակաս քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո:
Մարդիկ անցնում են ավերված շենքի կողքով Վենեսուելայի Լա Գուայրա քաղաքում
Փողոցում նստած կինը կատվի հետ
Մարդիկ երկրաշարժի ժամանակ՝ Վենեսուելայի Մայկետիա քաղաքի Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանում:
Վթարային ծառայությունները Կարակասում երկրաշարժից հետո փլուզված շենքի տեղում:
Մարդիկ նստած են ուղղակի փողոցում
Փրկարարները մաքրում են փլատակները
Կինը շենքի փլուզման վայրում, որտեղ փրկարարները փնտրում են նրա որդուն:
Կինը երեխայի հետ
Կարակասի երկրաշարժից հետո վնասված շենք
Կինը երեխայի հետ դեպի ապաստարան է վազում Վենեսուելայի Լա Գուայրա քաղաքում երկրաշարժի ժամանակ: