Մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են ԼԺՀ-ում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260625/mek-mard-zvohvel-e-erkusy-viravvorvel-en-lzhh-um-ukrainakan-ats-neri-hardzakman-hetevanqvov-103854629.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92359787_0:175:576:607_1920x0_80_0_0_dc1aa75dd6d8df9938845ae92f8bbf79.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուգանսկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

լուգանսկ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

ՌԴ Քննչական կոմիտեի ԼԺՀ-ի քննիչները արձանագրում են հարձակումների հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ԼԺՀ-ում հարձակվել են քաղաքացիական բեռնատար ավտոմեքենաների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են։ Այս մասին MAX հարթակի իր ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Ուկրաինայի ԶՈւ անօդաչուները հարձակվել են քաղաքացիական բեռնատարների վրա Նովոայդարի մունիցիպալ շրջանում, Պերվոմայսկում և Լուգանսկի արվարձանում։ Այստեղ զոհեր չկան։ Դժբախտաբար, Սևերոդոնեցկում զոհվել է բեռնատարի 29-ամյա վարորդը։ Լիսիչանսկում Ուկրաինայի ԶՈւ գրոհայինները հարվածել են «Չեռնոմորնեֆտեգազ» ՍՊԸ-ի մասնաճյուղ հանդիսացող «Լուգանսկգազի» շենքին, վիրավորվել է ձեռնարկության ինժեները՝ 58-ամյա կին, հիմա նա բժշկական հաստատությունում, նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Բացի այդ, Լիսիչանսկում ԱԹՍ-ն ընկել է խանութի մոտակայքում, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 24-ամյա մի երիտասարդ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Պասեչնիկը նշել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ԼԺՀ-ի քննիչներն արձանագրում են ուկրաինական հարձակումների հետևանքները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment