Ամեն ինչ շատ բարդ է. Աճեմօղլուն` Փաշինյանի հրավերի մասին

Բաժանորդագրվել

Բնական պաշարների բացակայության պայմաններում տնտեսագետը Հայաստանի մրցակցային առավելությունը տեսնում է թվային փոխակերպման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու համար Հայաստան գալու հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերի թեման։

Փաշինյանը դեռ 2018 թվականին էր հայտարարել, որ հրավիրել է Աճեմօղլուին օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում։ Սակայն տնտեսագետն այդպես էլ չեկավ։

«Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», –Ղազախստանում Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է հայտնի տնտեսագետը։

Մեկնաբանելով Հայաստանի տնտեսությանն առնչվող հարցը՝ Աճեմօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, Հայաստանում, ի տարբերություն օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների, հարուստ բնական պաշարներ չկան, ուստի նրա համեմատական ​​առավելությունն այլ տեղ է։

«Կարծում եմ, որ թվային փոխակերպումն է նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար։ Սակայն այն փաստը, որ այն շատ փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և մեկուսացված իր բնական շուկաներից, որոշակի դժվարություններ է ստեղծում», – ասել է տնտեսագետը։

Նշենք, որ Տարոն Աճեմօղլուն ծնունդով Ստամբուլից է։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո նա աշխատելու է մեկնել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։

Leave a comment