Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

Հասարակություն

25.06.2026 | 14:30

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:

Արդյոք Տեր-Եսայանը կամ ծեծկռտուքի այլ մասնակիցներ հարցաքննվել են, նախաքննական մարմնից հրաժարվեցին հայտնել:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին` ավագանու հերթական նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր, որը վերածվել էր ծեծկռտուքի և տեղափոխվել միջանցք: Սարգիս Տեր-Եսայանը վնասվածքներ էր ստացել և դիմել բուժօգնության: Հենց հիվանդանոցում էլ նա իրավապահներին պատմել էր տեղի ունեցածը, որից հետո ՔԿ-ն մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով երեկ նախաձեռնել է քրեական վարույթ:

Արփի Հակոբյան

Leave a comment