Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել

Քաղաքականություն

25.06.2026 | 11:32

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Պոլտավսկայա բնակավայրում գտնվող նավթաբազայում հրդեհ է բռնկվել, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։

Շտաբի տվյալներով՝ հրդեհն առաջացել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորներից։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Հրդեհի պատճառով փակվել է Պոլտավսկայայից դեպի Տրուդոբելիկովսկի տանող ճանապարհը։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել երեք պահուստարանում, «որոնցից մեկը լիքն է եղել»։

Բացի այդ, ըստ Exilenova+-ի, գիշերը Սիմֆերոպոլում (բռնակցված Ղրիմ) էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հարձակումներ են իրականացվել: Յալթայում հարձակումների հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի 12 շրջանների, բռնակցված Ղրիմի ու Սև ծովի վրա խոցել են ուկրաինական 269 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանում նավթային օբյեկտների վրա Ուկրաինայի կողմից իրականացված հարձակումների ֆոնին վառելիքային ճգնաժամ է սկսվել, որի հետևանքով երկրի 20 շրջաններում բենզինի վաճառքի սահմանափակումներ են սահմանվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment