Հայաստանը կսկսի գործարկել 3–րդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտա

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանը կսկսի գործարկել Եվրասիական տնտեսական միությունից դուրս` 3–րդ երկրներից սոխի անմաքս արտահանման քվոտա։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Մինչև 5 հազար տոննա ընդհանուր ծավալով ներմուծման համար մաքսատուրքեր չեն գանձվի։ Այս կարգավորումը կգործարկվի մինչև հունիսի 30–ը գրանցված ներմուծման վրա:

Նշենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակում (ամբողջ տարվա տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը, օրինակ, Իրանից ներկրել է մոտ 4 500 տոննա սոխ, Ուզբեկստանից՝ 200 տոննա, Վրաստանից՝ 47 տոննա։

ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես` Ռուսաստանից, նշված ժամանակահատվածում ներկրվել է մոտ 1 700 տոննա սոխ։

Հայաստանում տարեկան աճեցվում է 40–45 հազար տոննա սոխ։

Leave a comment