https://arm.sputniknews.ru/20260625/arzaqancjann-iskapes-brnutjun-e-kirarel-knvoj-nkatmamb-varujt-e-nakhadzernvel-zlm-103818694.html
Արզաքանցյանն իսկապե՞ս բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ. վարույթ է նախաձեռնվել. ԶԼՄ
Արզաքանցյանն իսկապե՞ս բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ. վարույթ է նախաձեռնվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել է իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T10:49+0400
2026-06-25T10:49+0400
2026-06-25T10:49+0400
նատալյա ռոտենբերգ
տիգրան արզաքանցյան
բռնություն
ընտանեկան բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101509787_0:179:1080:787_1920x0_80_0_0_8a17894773c4772724b59025539822a8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կնոջ` Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգի` ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ներկայացված հաղոդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրում է ArmLur.am–ը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել է իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Նա հորդորել է իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:«Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը»,–գրում է լրատվամիջոցը:Հիշեցնենք` ապրիլի 28–ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ զույգն ամուսնալուծվել է։Նատալյա Ռոտենբերգը 2022 թվականի հունվարին ստացել է ՀՀ քաղաքացիություն և, ըստ ամուսնու հրապարակման, փոխել է ազգանունը՝ դառնալով Արզաքանցյան։ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից, սակայն քաղաքապետի պաշտոնին չի հավակնել իրավական սահմանափակումների պատճառով:Զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, ումից բաժանվել էր 2013 թվականին։Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101509787_0:151:1080:961_1920x0_80_0_0_1acdfb7318208dcb9e53fa6136cc31f1.jpg.webp
նատալյա ռոտենբերգ, տիգրան արզաքանցյան, բռնություն, ընտանեկան բռնություն
նատալյա ռոտենբերգ, տիգրան արզաքանցյան, բռնություն, ընտանեկան բռնություն
ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել է իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կնոջ` Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգի` ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ներկայացված հաղոդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:
ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել է իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Նա հորդորել է իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:
«Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը»,–գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք` ապրիլի 28–ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ զույգն ամուսնալուծվել է։
Նատալյա Ռոտենբերգը 2022 թվականի հունվարին ստացել է ՀՀ քաղաքացիություն և, ըստ ամուսնու հրապարակման, փոխել է ազգանունը՝ դառնալով Արզաքանցյան։ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից, սակայն քաղաքապետի պաշտոնին չի հավակնել իրավական սահմանափակումների պատճառով:
Զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, ումից բաժանվել էր 2013 թվականին։
Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։