Թրամփը հայտարարել է, որ կարող է ուրախացնել Թուրքիային F–35-երի մատակարարման հարցում

https://arm.sputniknews.ru/20260625/trampy-hajtararel-e-vor-karvogh-e-urakhacnel-turqiajin-f35-eri-matakararman-harcum-103814291.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2092/87/20928717_126:0:2855:2047_1920x0_80_0_0_d0bfb90b51197e376f8fc007a158e338.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ հուլիսին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի միայն Թուրքիայի նախագահի նկատմամբ հարգանքից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների և F-110 շարժիչների հնարավոր մատակարարման մասին հարցին, հայտարարել է, որ կարող է ուրախացնել Անկարային իր առաջիկա այցի ընթացքում։

Հունիսի 24-ին Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

«Կարծում եմ՝ այո։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ է… Նա ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես հավանաբար կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի», – լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով` մարդիկ չեն հասկանում, թե որքան ուժեղ է Թուրքիան ռազմական առումով։

«Դա շատ ուժեղ բանակ է», – վստահ է Ամերիկայի նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։

«Ես չէի մեկնի (գագաթնաժողովին մասնակցող մարդկանց) մեծամասնության համար, բայց նա (Էրդողանը – խմբ.) ինձ կանչել է… Ես կմեկնեմ նախագահի նկատմամբ հարգանքից ելնելով», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ինքը զրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահն անձամբ խնդրել է նրան մասնակցել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են` ակնկալում են, որ ԱՄՆ առաջնորդը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։

2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականի ամռան-աշնանը։ ԱՄՆ-ն պահանջել էր, որ Անկարան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot համակարգերի, սակայն Անկարան հրաժարվել է։ Դրանից հետո Վաշինգտոնը Թուրքիային հանել էր F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ էր սահմանել պաշտպանական արդյունաբերության ղեկավարների նկատմամբ՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն։ 2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է սկսել CAATSA պատժամիջոցները վերացնելու գործընթացը։

Leave a comment