Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ»





«Փաստ» թերթը գրում է. «Վաղը Սահմանադրական դատարանը քննության կառնի 7 քաղաքական ուժի դիմումները՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ներկայացվել են բազմաթիվ փաստեր այն մասին, որ ընտրությունները և դրանց՝ հրապարակված արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ:

Այսուամենայնիվ, նույնիսկ ԿԸՀ հրապարակած և ընդդիմության կողմից կասկածի տակ դրվող պաշտոնական թվերով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն ստացել մեծամասնության ձայները: Պարզ ասած՝ չոր հաշվարկներով՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 50,2 տոկոսը (կամ մոտ 742 հազար ընտրող) մերժել է գործող իշխանությանը և նրա վարած քաղաքական ուղին, այդ թվում՝ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը: Եվ սա՝ այն դեպքում, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չէին էլ թաքցնում իրենց բացահայտ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին: Թվում է՝ նման հանգամանքներում յուրաքանչյուր քաղաքական ուժ կունենար զգալի քվեներ: Սակայն ո՛չ եվրոպացի պաշտոնյաների ֆինանսական խոստումները, ո՛չ PR աջակցությունները, ո՛չ տարբեր երկրների ղեկավարների ցուցադրական աջակցությունները, այդ թվում՝ Մակրոնի երևանյան «վոյաժները», ո՛չ ԵՄ գագաթաժողովը, ո՛չ ԱՄՆ-ից ուղարկվող քաղաքական մեսիջները չտվեցին նրանց սպասված արդյունքը:

Ճիշտ է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան, որ շնորհավորի և «աջակցություն հայտնի Նիկոլ Փաշինյանին», փաստը մնում է փաստ, որ վերջինս չունի հայ ժողովրդի մեծամասնության հավանությունն ու աջակցությունը: Իսկ եթե հավելում ենք, որ ահռելի ծավալներով կիրառվել է վարչական ռեսուրս, ստեղծվել են անհավասար պայմաններ մրցակից ուժերի համար և այլն, ապա պատկերն առավել ցցուն կլինի:

Իհարկե, Արևմուտքի «աչքերը չեն ուռել» Նիկոլ Փաշինյանի համար, և նրանք գուցե շատ չտխրեին այն փաստից, որ նա մեծամասնություն չի ստացել, սակայն բանն այն է, որ այս ընտրությունները յուրատեսակ հանրաքվե էին նաև արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, ինչը նշանակում է, որ ընտրողների առնվազն կեսից ավելին մերժել է կտրուկ «եվրոպականացման» քաղաքականությունը, ինչը շատ փորձագետներ և քաղաքագետներ գնահա-տում են կեղծ ու անտրամաբանական՝ համարելով, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված քաղաքականություն:




դիտվել է 33 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը


Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը


Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

Leave a comment