ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով:
Երրորդ տուրում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ ու վաստակեց 7 միավոր:
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որն աչքի ընկավ երրորդ խաղում անընդմեջ։ Ընդմիջումից հետո խաղի վերջակետը դրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մատեուս Կունյան։
Մարոկկոյի հավաքականը 4:2 հաշվով ուժեղ գտնվեց Հայիթիի թիմից ու, վաստակելով 7 միավոր, փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց երկրորդ տեղով:
Շոտլանդիան 3 միավորով գրավեց երրորդ տեղը, իսկ Հայիթին պայքարն ավարտեց երեք պարտությամբ։
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:
ԱԱ-2026, երրորդ տուր
C խումբ
Շոտլանդիա – Բրազիլիա՝ 0:3 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիորը, 7, 45+3, Մատեուս Կունյա, 60
Մարոկկո – Հայիթի՝ 4:2 (տեսանյութ)
Աշրաֆ Հակիմի, 39, Իսմայիլ Սաիբարի, 45+1, Սոֆիան Ռահիմի, 78, Հասի Յասին, 89 – Բունու, 10 (ինքնագոլ), Ուիլսոն Իսիդոր, 43