Երևանում բռնկված հրդեհից մեկ անձ դիմել է բուժօգնության

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել, կա տուժած, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հրդեհի ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 19։45-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել է բնակարանի երկու սենյակը՝ գույքով (մոտ 50 քմ)։ Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի։

Leave a comment