Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ
Հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը հասել է +36.1°C-ի, ինչը դարձել է հունիս ամսվա ամենաբարձր ցուցանիշը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է Գոսպորտ քաղաքում (Հեմփշիրի կոմսություն, Անգլիա)։ Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում սահմանվել է հունիս ամսվա նոր բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Եվրոպայում շարունակվող ուժեղ շոգ ալիքի ազդեցությունը»,- գրել է նա։