Կյանքիս մեծ մասը նվիրել եմ Իրանի միջուկային սպառնալիքը կանխելուն. Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր չափահաս կյանքի մեծ մասը նվիրել է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը չի կարող թույլ տալ, որ Իրանի միջուկային ծրագիրը վերածվի հրեական պետության և ժողովրդի գոյությանն ուղղված սպառնալիքի։ Նա ընդգծել է, որ պատրաստ չէ թույլ տալ, որ հրեական պատմության հազարամյակների շղթան ընդհատվի այն պատճառով, որ Իրանի իշխանությունները միջուկային զենք ձեռք բերեն։

Իսրայելի վարչապետը վերահաստատել է, որ իր կառավարությունը շարունակելու է գործել՝ թույլ չտալու համար, որ Իրանը դառնա միջուկային զենք ունեցող պետություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment