Լսողության խանգարում ունեցող երեխաների երգով բացվել է նոր բաժանմունք (տեսանյութ)
Մանկական նյարդավերականգնողական բաժանմունքը արդեն բացված է ☺️. Բացմանը երգում են լսողության խանգարումներ ունեցող երեխաների երգչախումբը և «Կամերտոն» վոկալ ակումբի սաները։
Ժապավենը կտրում է մեր բուժառու՝ սայլակով Զինվորի տուն եկած և մեզ մոտ ոտքի կանգնած 12-ամյա Սարգիսը՝ բաժանմունքի ստեղծման հովանավոր Ժան Դադիկյանի հետ։