Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարեց, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Դատարանի դահլիճում նստածները մեծ ոգևորությամբ ընդունեցին որոշումը։
Տնային կալանքի ընթացքում Սրբազանին արգելվում է հյուր ընդունել հեռախոսային խոսակցություններ ունենալ։
«Նշված սահմանափակումները չեն վերաբերում մեղադրյալ մերձավորներին, պաշտպաններին, Շիրակի թեմի երկու ներկայացուցիչների, մեղադրյալ առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հսկողություն ներկայացնող անձնակազմին»,-ասաց դատավորը։