https://arm.sputniknews.ru/20260624/moky-pvopvokhutjun-e-katarel-olimpiakan-khartiajum-103807383.html
ՄՕԿ–ը փոփոխություն է կատարել օլիմպիական խարտիայում
ՄՕԿ–ը փոփոխություն է կատարել օլիմպիական խարտիայում
Sputnik Արմենիա
Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանն անցկացվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T20:35+0400
2026-06-24T20:35+0400
2026-06-24T20:36+0400
օլիմպիական խաղեր
միջազգային օլիմպիական կոմիտե
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1059/72/10597224_0:0:1600:901_1920x0_80_0_0_362d14991f27946b7e9b8a34248da60f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժումն անհամաչափ պետական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություն է կատարել օլիմպիական խարտիայում։Փոփոխությունն ընդունվել է ՄՕԿ-ի նստաշրջանում, որն անցկացվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ՄՕԿ-ը պարտավորվում է ցանկացած ժամանակ ապահովել չեզոքություն՝ զերծ մնալով պետական, մշակութային, հասարակական կամ տնտեսական ճնշումներից:Նշվում է, որ բարեփոխումների նպատակն է մարզիկներին և մրցումները պաշտպանել արտաքին ազդեցությունից և կանխել օլիմպիական խաղերի օգտագործումը քաղաքական նպատակներով:ՄՕԿ-ը և միջազգային մարզական կառույցների մեծ մասը 2022 թվականից ի վեր տարբեր աստիճանի խստության պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի մարզիկների նկատմամբ: Այսպես` ռուսաստանցիներին չի թույլատրվում մասնակցել ֆուտբոլի, ատլետիկայի, հոկեյի և մի շարք այլ մարզաձևերի միջազգային մրցումներին։ Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը խորհուրդ է տալիս թույլ տալ, որ ռուսաստանցի պատանի մարզիկները միջազգային մրցաշարերին մասնակցեն առանց սահմանափակումների, իսկ ՌԴ մեծահասակ մարզիկների մասնակցությունն իրականացվում է չեզոք կարգավիճակով:ՌԴ մարմնամարզիկները Եվրոպայի գավաթը բաց կթողնեն միջազգային բյուրոկրատիայի պատճառով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1059/72/10597224_135:0:1558:1067_1920x0_80_0_0_42a7449fb54149f31d92d317fcd3592e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլիմպիական խաղեր, միջազգային օլիմպիական կոմիտե, սպորտ
օլիմպիական խաղեր, միջազգային օլիմպիական կոմիտե, սպորտ
20:35 24.06.2026 (Թարմացված է: 20:36 24.06.2026)
Բաժանորդագրվել
Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանն անցկացվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժումն անհամաչափ պետական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություն է կատարել օլիմպիական խարտիայում։
Փոփոխությունն ընդունվել է ՄՕԿ-ի նստաշրջանում, որն անցկացվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։
Օլիմպիական խարտիայի 5-րդ կետն այժմ սահմանում է, որ օլիմպիական շարժմանն անդամակցող մարզական կազմակերպությունները պարտավոր են մշտապես չեզոքություն պահպանել:
ՄՕԿ-ը պարտավորվում է ցանկացած ժամանակ ապահովել չեզոքություն՝ զերծ մնալով պետական, մշակութային, հասարակական կամ տնտեսական ճնշումներից:
Նշվում է, որ բարեփոխումների նպատակն է մարզիկներին և մրցումները պաշտպանել արտաքին ազդեցությունից և կանխել օլիմպիական խաղերի օգտագործումը քաղաքական նպատակներով:
ՄՕԿ-ը և միջազգային մարզական կառույցների մեծ մասը 2022 թվականից ի վեր տարբեր աստիճանի խստության պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի մարզիկների նկատմամբ: Այսպես` ռուսաստանցիներին չի թույլատրվում մասնակցել ֆուտբոլի, ատլետիկայի, հոկեյի և մի շարք այլ մարզաձևերի միջազգային մրցումներին։ Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը խորհուրդ է տալիս թույլ տալ, որ ռուսաստանցի պատանի մարզիկները միջազգային մրցաշարերին մասնակցեն առանց սահմանափակումների, իսկ ՌԴ մեծահասակ մարզիկների մասնակցությունն իրականացվում է չեզոք կարգավիճակով: