Մեդվեդևը Հայաստանին և մի շարք երկրների մեղադրել է ՆԱՏՕ-ի ազդեցությանը նպաստելու մեջ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ն հետխորհրդային մի շարք պետություններ օգտագործել է որպես գործիք Ռուսաստանի դեմ։
Նրա խոսքով՝ «գեղեցիկ խոսքերի քողի տակ» դաշինքը գործնականում ընդլայնվել է՝ մոտենալով Ռուսաստանի սահմաններին՝ միաժամանակ օգտագործելով «խամաճիկ ռեժիմներ» տարբեր երկրներում։
Մեդվեդևը նշել է, որ նման զարգացումներ տեղի են ունեցել Վրաստանում և Ուկրաինայում, որը 2014 թվականից, ըստ նրա, վերածվել է «ռուսատյացության օջախի»։
«Ցավոք, նույն գործընթացները նկատվում են նաև Մոլդովայում և նույնիսկ, ցավոք, Հայաստանում»,- հայտարարել է նա։