Ամեն ինչ կարվի, որ տեղական փոխադրողները թռիչքներ իրականացնեն ռուսական օդանավերով․ Պուտին

https://arm.sputniknews.ru/20260624/amen-inch-karvi-vor-teghakan-pvokhadrvoghnery-trichqner-irakanacnen-rusakan-odanavervov-putin-103806354.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин осматривает образцы новой российской авиационной техники

Sputnik Արմենիա

Путин осматривает образцы новой российской авиационной техники в подмосковном Жуковском.
Среди них — самолеты Ил-114-300, SJ-100 и МС-21.

2026-06-24T19:43+0400

true

PT0M30S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103804616_343:0:1783:1080_1920x0_80_0_0_5939ebc650c0f9e2feb58c45ae5a77df.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ինքնաթիռ, վլադիմիր պուտին, видео

ռուսաստան, ինքնաթիռ, վլադիմիր պուտին, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի նախագահը երկրի օդային ոլորտի զարգացման թեմայով խորհրդակցություն է հրավիրել:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Պետությունը, ավիաշինարարները և ավիաընկերությունները համատեղ ջանքերով ամեն ինչ կանեն, որ հայրենական փոխադրողները թռչեն ռուսական ինքնաթիռներով. ավիատեխնիկայի պատվերը հսկայական է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Որևէ կասկած չկա, որ պետության, ավիաշինարարների և ավիաընկերությունների համատեղ ջանքերով մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որ ռուսական ավիափոխադրողները չվերթեր իրականացնեն հիմնականում հայրենական ինքնաթիռներով։ Ելնելով օդային փոխադրումների իրական պահանջարկից` պետք է որոշել ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների քանակի կանխատեսվող անհրաժեշտությունը», – ասել է Պուտինը ավիացիայի ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։

Նա խնդրել է զեկուցել այդ բոլոր ցուցանիշները և կոչ է արել ավելացնել ռուսական արտադրության ավիատեխնիկայի մատակարարումները։

«Ըստ էության, խոսքը հայրենական ինքնաթիռների արտադրության կտրուկ ավելացման և հսկայական երկարաժամկետ պատվերի մասին է, որում պետք է ներգրավվեն մեր ավիագործարանները, հարակից ձեռնարկությունները և կապալառուները,», – ընդգծել է նախագահը:

Պուտինը անցյալ տարվա վերջին հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ են ժամանակակից տեղական արտադրության ինքնաթիռներ։ Ռուսական մի քանի ինքնաթիռներ արդեն հավաստագրման փուլում են։ «Իլ-114-300» տարածաշրջանային ուղևորատար ինքնաթիռը սերտիֆիկացվել է հունիսին, «Superjet»-ի հավաստագրման փորձարկումները նախատեսում են ավարտել 2026 թվականին, իսկ «ՄՍ-21»-ինը` 2027 թվականին:

Leave a comment