Ալ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համար

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյա Դիասը շարունակում է մնալ սաուդյան «Ալ-Հիլալի» տրանսֆերային թիրախում։ Аrmsport.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է talkSPORT պարբերականը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ծրագրում է պաշտոնական առաջարկ կատարել «Բարսելոնային». «Ալ-Հիլալը» մտադիր է Ռաֆինյայի տրանսֆերի դիմաց վճարել տպավորիչ՝ 170 միլիոն եվրո գումար։

Ավարտված ակումբային մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում միասին դաշտ է դուրս եկել 33 հանդիպումներում՝ դառնալով 21 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ, ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրությունը նրա նկատմամբ։

—00—ՄԱ

Leave a comment