Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անդրադարձել է մի քանի հետխորհրդային պետություններում Ռուսաստանի նկատմամբ «թշնամական տրամադրությունների աճին»։
«2014 թվականին Ուկրաինան դարձավ ռուսաֆոբիայի օջախ։ Դժբախտաբար, նույնը հիմա կատարվում է Մոլդովայի և, ցավոք, նույնիսկ Հայաստանի հետ», – հայտարարել է քաղաքական գործիչը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Մեդվեդեւը նշել էր, որ հատկապես մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսը։