Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ


Անկարան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը՝ Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը: Նուման Քուրթուլմուշը ողջունել է խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղություն կհաստատվի։

«Հուսով եմ, որ տարածաշրջանում կայուն և անկեղծ խաղաղություն կհաստատվի։ Հարավային Կովկասը կդառնա հանգստության և կայունության տարածաշրջան»,- շեշտել է թուրք պաշտոնյան։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment