ՑԱԽԱԼ–ը չի հեռանա Լիբանանի հարավից, նույնիսկ եթե ԱՄՆ-ն պահանջի. Իսրայելի ՊՆ

Բաժանորդագրվել

Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նախկինում անվտանգության գոտիներում, որտեղ նաև քաղաքացիական բնակչություն էր ապրում, պայթյուններ և ահաբեկչություններ էին տեղի ունենում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը։

«Նույնիսկ եթե ամերիկյան պահանջ լինի, մենք չենք հեռանա Հարավային Լիբանանից։ Լիբանանի 200 հազար բնակիչները չեն վերադառնա։ Չկան բնակիչներ՝ չկան ահաբեկիչներ: Ինչո՞ւ։ Քանի որ նախկինում անվտանգության գոտիներում, որտեղ նաև քաղաքացիական բնակչություն էր ապրում, պայթյուններ և ահաբեկչություններ էին տեղի ունենում զինվորների դեմ, ուստի մենք դա թույլ չենք տա», – հայտարարել է Կացը։

Հունիսի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ սպառնալիքները կանխելու համար Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանում լիակատար վերահսկում է իրավիճակը։

Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Իսրայելն ու «Հզբոլլահ» շարժումը հրադադարի մասին համաձայնության են եկել, որը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 19-ին: Միաժամանակ փոխադարձ հարվածներ են հասցվել նաև հունիսի 20-ին։

Իսրայելի վարչապետը հրահանգել է դադարեցնել Լիբանանի ուղղությամբ հարվածները

Leave a comment