«Հայաստանը» և «Ուժեղ Հայաստանը» քննարկում են համագործակցության հարցը․ Լևոն Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260624/hajastany-ev-uzhegh-hajastany-qnnarkum-en-hamagvortsakcutjan-harcy-levvon-qvocharjan-103801181.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103799439_127:0:1550:1067_1920x0_80_0_0_909484f3193f3ea1e62d590e4cc0f67a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն քոչարյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք

լևոն քոչարյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք

Բաժանորդագրվել

Փողոցային պայքարն օրակարգից հանված չէ, կարևոր է, որ այն ոչ թե մի քաղաքական ուժի, այլ հավաքական ընդդիմության որոշում լինի, նշել է Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները շարունակում են քննարկումները համագործակցության վերաբերյալ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

«Քննարկումներ կան, երբ որ լինի հայտարարություն անելու արդեն պատրաստ որևէ բան, դա կարվի, հիմա ես առաջ չընկնեմ»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Հավելեց՝ երկու դաշինքների առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել, բայց այստեղ խնդիր չի տեսնում։

«Եթե կարիք լինի հանդիպելու, կհանդիպեն, հեռախոսով կարող են զրուցել, այստեղ որևէ խնդիր չկա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է միասնական հանրահավաք անցկացնելու հնարավորությանը, այս հարցում ևս Քոչարյանն ասաց, որ չի ցանկանում շտապել։

Նա հավելեց, որ իշխանությանը հեռացնելու համար չեն բացառում նաև փողոցային պայքարը, սակայն այն չպետք է ինքնանպատակ լինի։ Նման քայլի գնալուց առաջ պետք է կազմակերպիչները գործողությունների շարունակությունն ու հաջողության հնարավորությունը տեսնեն։

«Ցանկացած փողոցային պայքար, երբ արդյունքի չի հասնում, կարծում եմ՝ հիասթափությունն ավելի է խորացնում։ Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ թե տուժել են, թե զրկանքներ կրել, բայց դա անելու համար պետք է որոշակի ճանապարհ տեսնել»,- նշեց նա։

Շեշտեց՝ փողոցային պայքարն օրակարգից հանված չէ։ Վստահ է, որ սա պետք է ոչ թե մի քաղաքական ուժի, այլ հավաքական ընդդիմության որոշում լինի։

Leave a comment