https://arm.sputniknews.ru/20260624/zelenskin-hrazharvel-e-gnal-gdansk-nra-pvokharen-vov-kmasnakci-ukrainaji-harcvov-hamazhvoghvovin-103795427.html
Զելենսկին հրաժարվել է գնալ Գդանսկ. նրա փոխարեն ո՞վ կմասնակցի Ուկրաինայի հարցով համաժողովին
Զելենսկին հրաժարվել է գնալ Գդանսկ. նրա փոխարեն ո՞վ կմասնակցի Ուկրաինայի հարցով համաժողովին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն հայտարարել է, որ Կիևը գործընկերների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ հարգանքի սկզբունքից ելնելով։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T15:22+0400
2026-06-24T15:22+0400
2026-06-24T15:27+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
համաժողով
լեհաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084839_0:84:1600:984_1920x0_80_0_0_da8bd45c2785e0141cbc9bc1bb959dd6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է մեկնել Լեհաստանի Գդանսկ քաղաք, որտեղ կկայանա Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ համաժողովը (URC-2026)։ Պատճառը «Սպիտակ արծիվ» շքանշանից իրեն զրկելու հետ կապված սկանդալն է։Ի դեպ, Լեհաստանի կողմից ևս համաժողովին կմասնակցի ոչ թե երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին, այլ վարչապետ Դոնալդ Տուսկը։Լեհ-ուկրաինական սկանդալ. Կիևում նեղսրտել են, որ Զելենսկուն զրկել են մեդալիցՈւկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին հայտնել է, որ Ուկրաինայի ապստամբային բանակի (ՈւԱԲ*) գործիչների հերոսացման պատճառով Կիևի և Վարշավայի տարաձայնությունների ֆոնին Վլադիմիր Զելենսկու փոխարեն համաժողովին կմեկնի երկրի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն` ավելորդ քաղաքականացումից և նոր սկանդալներից խուսափելու համար։Հունիսի 19–ին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Զելենսկուն զրկել էր Լեհաստանի բարձրագույն պարգևից` «Սպիտակ արծիվ» շքանշանից` ՈւԱԲ–ի գործիչներին հերոսացնելու պատճառով։ Դրանից հետո Լեհաստանի պարգևներից հրաժարվեցին ուկրաինական մի շարք քաղաքական գործիչներ։Զելենսկու նամակը բանակցությունների համար նախադրյալներ չի ստեղծում. ՊուտինԱմեն ինչ սկսվեց մայիսի վերջին. Զելենսկին Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներից մեկին շնորհեց «Ուկրաինայի ապստամբական բանակի հերոսների» (ՈւԱԲ*) անունը, ինչը կտրուկ արձագանք ստացավ Լեհաստանում։* Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն։
ուկրաինա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084839_89:0:1512:1067_1920x0_80_0_0_abe11678a8ed6311275acce05c98ba93.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, համաժողով, լեհաստան
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, համաժողով, լեհաստան
15:22 24.06.2026 (Թարմացված է: 15:27 24.06.2026)
Բաժանորդագրվել
Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն հայտարարել է, որ Կիևը գործընկերների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ հարգանքի սկզբունքից ելնելով։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է մեկնել Լեհաստանի Գդանսկ քաղաք, որտեղ կկայանա Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ համաժողովը (URC-2026)։ Պատճառը «Սպիտակ արծիվ» շքանշանից իրեն զրկելու հետ կապված սկանդալն է։
Ի դեպ, Լեհաստանի կողմից ևս համաժողովին կմասնակցի ոչ թե երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին, այլ վարչապետ Դոնալդ Տուսկը։
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին հայտնել է, որ Ուկրաինայի ապստամբային բանակի (ՈւԱԲ*) գործիչների հերոսացման պատճառով Կիևի և Վարշավայի տարաձայնությունների ֆոնին Վլադիմիր Զելենսկու փոխարեն համաժողովին կմեկնի երկրի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն` ավելորդ քաղաքականացումից և նոր սկանդալներից խուսափելու համար։
«Գլխավորում եմ ուկրաինական պատվիրակությունը և ընդհանուր առմամբ Գդանսկում URC-2026–ի մեր աշխատանքը։ Ուկրաինան հարգում է իր գործընկերներին և համագործակցությունը կառուցում է փոխադարձ հարգանքի սկզբունքից ելնելով»,– գրել է Սվիրիդենկոն սոցցանցում։
Հունիսի 19–ին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Զելենսկուն զրկել էր Լեհաստանի բարձրագույն պարգևից` «Սպիտակ արծիվ» շքանշանից` ՈւԱԲ–ի գործիչներին հերոսացնելու պատճառով։ Դրանից հետո Լեհաստանի պարգևներից հրաժարվեցին ուկրաինական մի շարք քաղաքական գործիչներ։
Ամեն ինչ սկսվեց մայիսի վերջին. Զելենսկին Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներից մեկին շնորհեց «Ուկրաինայի ապստամբական բանակի հերոսների» (ՈւԱԲ*) անունը, ինչը կտրուկ արձագանք ստացավ Լեհաստանում։
* Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն։