Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայում մասնակցել է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաժողովին և COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում հանդիպումներ ունեցել միջազգային գործընկերների հետ։ Հայաստանը, որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր, կարևորում է այդ շփումները՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու և կենսաբազմազանության պահպանության օրակարգն առաջ մղելու համար։
«COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։
Այցի շրջանակում նախարարը մասնակցել է Թագավորական բուսաբանական այգիներում (Kew Gardens) կազմակերպված «Բնապահպանական գործողությունների խթանումը Ռիոյի կոնվենցիաների COP-երի միջոցով» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։
Հանդիպումներ են եղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դեյվիդ Լեմմիի, Միացյալ Թագավորության բնության նախարար Մերի Գրեգի, Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով նախարար Էմմա Ռեյնոլդսի և այլ գործընկերների հետ։
Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է նման բարձր մակարդակի շփումները, որոնք նպաստում են միջազգային գործընկերության ամրապնդմանը և գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ օրակարգի ձևավորմանը։
Շարունակվում են COP17-ի նախապատրաստական գործընթացի ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։