Ռուսաստանի արդարադատության նախկին փոխնախարարին մահացած են գտել բնակարանում

Բաժանորդագրվել

Իրավապահ մարմինները հայտնել են, որ ​արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մահը քրեական բնույթ չի կրում։

​ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՌԴ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինները:

​«3-րդ Կրասնոգվարդեյսկայա փողոցի տներից մեկի բնակարանում մահացած հայտնաբերվել է Սերգեյ Տրոպինը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

​Աղբյուրը հայտնել է նաև, որ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մահը քրեական բնույթ չի կրում:

Նշենք, որ Սերգեյ Տրոպինը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 1996 թվականի փետրվարից մինչև 1997 թվականի մարտը: 1996 թվականի մայիսին նրան շնորհվել է արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի կոչում:

Leave a comment