Ուկրաինա կայունացնող զորք մտցնելը կհանգեցնի նոր բեռլինյան պատի առաջացմանը. Լավրով

Բաժանորդագրվել

Նախարարն ընդգծել է, որ նման տարբերակը Ռուսաստանին ձեռնտու չէ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինայի վերաբերյալ եվրոպացիների առաջարկները, որոնք ենթադրում են Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածք կայունացնող զորք մտցնել, կհանգեցնեն նոր բեռլինյան պատի առաջացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Գլխավորը (Եվրոպայի առաջարկության մեջ – խմբ.) զորք մտցնելն է այնտեղ, ինչ կմնա Ուկրաինայից։ Կայունացնող ուժերն այն երաշխիքների էությունն ու առանցքն են, որոնք Եվրոպան կտա Ուկրաինային անվտանգության առումով։ Այսինքն, դա հավերժական՝ նոր բեռլինյան պատն է»,-ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտափորձագիտական համաժողովում։

Նախարարն ընդգծել է, որ նման տարբերակը Ռուսաստանին ձեռնտու չէ։

Leave a comment