Իլոն Մասկը զրկվել է պատմության մեջ առաջին դոլարային տրիլիոնատիրոջ կարգավիճակից։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշից: SpaceX-ի և Tesla-ի հիմնադրի կարողությունը նվազել է 118 միլիարդ դոլարով։ Այժմ նրա ակտիվները գնահատվում են 957 միլիարդ դոլար։ Դա տեղի է ունեցել նրա SpaceX ընկերության բաժնետոմսերի բորսայական գնի նվազման պատճառով։
Նշվում է, որ հունիսի 23-ի առևտրային օրվա փակման պահին SpaceX-ի բաժնետոմսերը, որոնց գինը նախկինում հասել էր 225 դոլարի, վաճառվում էին մոտ 156 դոլարով։ Հունիսի 24-ին՝ հիմնական բորսայական նստաշրջանի բացումից առաջ, բաժնետոմսերի գինը շարունակել է նվազել։
Այսպիսով, Մասկը տրիլիոնատեր էր ընդամենը 12 օր։