Մեկ օրում հայտնաբերվել են 11 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23- 24-ը:
Բացահայտվել է 149 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
16 դեպք՝ խարդախության,
13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության,
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման շորթման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության:
Բացահայտվել է նաև խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ մատնության, դատական ակտը չկատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
1-ական դեպք՝ բնակարանային գողության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։