ՔԿ–ն հայտնել է Ավետիք Չալաբյանին ձերբակալելու պատճառը

https://arm.sputniknews.ru/20260624/qkn-hajtnel-e-avetiq-chalabjanin-dzerbakalelu-pattshary-103793252.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48378313_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2bc8d563b0443f111e424f3f62e2aeba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ավետիք չալաբյան, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե

հայաստան, ավետիք չալաբյան, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Ըստ ՔԿ–ի` առերևույթ փաստական տվյալներ ունեն, որ խոչընդոտվել է ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց կամքը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Հայաքվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը այլ պետության պաշտոնատար անձանց համոզել է, որ իրենց լիազորություններն օգտագործելով միջամտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։,

«Ա.Չ.–ն 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ և համոզելու ու շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որ նրանք իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող քաղաքացիներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն»,– ասված է հաղորդագրությունում։

ՔԿ–ից պնդում են, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Ա.Չ.-ն է:

Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստելու հոդվածով։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է այսօր, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Leave a comment