Երևանն այժմ գտնվում է զարգացման իր ուղու ընտրության գործընթացում, և դա կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։