Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են

Քաղաքականություն

24.06.2026 | 13:18

Իլոն Մասկի կարողությունը, ըստ Bloomberg Billionaires Index-ի, նվազել է 1 տրիլիոն դոլարից՝ հասնելով 957 միլիարդ դոլարի։ Սա պայմանավորված է նրա SpaceX ընկերության բաժնետոմսերի բորսային գների նվազմամբ, գրում է Meduza-ն։

Հունիսի 23-ի սակարկությունների ավարտին SpaceX-ի բաժնետոմսերը, որոնք նախկինում հասել էին 225 դոլարի, վաճառվել են 156 դոլարով։ SpaceX-ի բաժնետոմսերը շարունակել են անկում ապրել հունիսի 24-ին՝ նախքան հիմնական բորսային շրջանի բացումը։

SpaceX-ի բաժնետոմսերով առևտուրը ֆոնդային բորսայում սկսվել էր հունիսի 12-ին՝ մեկ բաժնետոմսի համար 150 դոլար արժեքով։ Սա ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցել էր 2 տրիլիոն դոլարը՝ Մասկին դարձնելով պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։

Ի տարբերություն Bloomberg Billionaires Index-ի՝ Forbes ամսագիրը դեռևս Մասկին համարում է տրիլիոնատեր՝ նրա կարողությունը գնահատելով 1,1 տրիլիոն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment