1 մլն-ից ավելի քաղաքացիներ չեն մասնակցել ընտրություններին ՝ չվստահելով ուժերից որևէ մեկին. Անի Գևորգյան

NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

1 մլն-ից ավելի քաղաքացիներ չեն մասնակցել ընտրություններին ՝ չվստահելով ուժերից որևէ մեկին, կամ մտածելով , որ իրենց քվեարկությամբ այս համակարգում բան չեն փոխի:

Հիմա բոլորը զբաղված են ձայների փոշիացմամբ, բայց դրանում մեկը մյուսին է մեղադրում:

Արդյոք ավելի շատ ձայներ չեն փոշիացնում այն ուժերը , որոնք ընտրություններին առանձին են մասնակցում, հետո խոսում են միավորվելու, միասնական ճակատով հանդես գալու մասին: Արդյոք ձայներ չեն փոշիացնում ընտրությունների կեղծված լինելու մասին խոսող, բայց Աժ գնալ շտապող ուժերը:

Ուզում եք գնացեք, ուզում եք ՝ չէ, միևնույն է խորհրդարանը լեգիտիմ չէ:

Մինչև խմբիշխանությանը վերջակետ չդրվի, հասարակ ժողովրդի, պետության խնդիրները ավելանալու են: Հիշեք՝ որևէ ուժ այս անգամ 5 տարի հեքիաթ չի կարող պատմել, ոչ լեգիտիմ Աժ-ն երկար կյանք չի ունենալու:

Leave a comment