Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ


Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ու խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:


Նրա խոսքով՝ Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղություն կհաստատվի։


«Հուսով եմ, որ տարածաշրջանում կայուն և անկեղծ խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- ասել է Քուրթուլմուշը։

Leave a comment