Համաշխարհային շուկաներում նավթի գները շարունակում են նվազել։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը կազմել է մեկ բարելի դիմաց 76,46 դոլար՝ նախորդ առևտրային նստաշրջանի փակման համեմատ նվազելով 0,62 դոլարով կամ 0,8 տոկոսով։
Նախորդ օրը նույն պայմանագրերի գինը նվազել էր 0,82 դոլարով կամ 1,1 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77,08 դոլարի։
Միաժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները էժանացել են 0,58 դոլարով կամ 0,79 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 72,63 դոլար։
Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով WTI-ի գինը նվազել էր 0,65 դոլարով կամ 0,9 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73,21 դոլարի։