Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները

Անդրադարձ է կատարվել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին


ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։ 


Այս մասին Խուդաթյանը գրել է Facebook–յան իր էջում։ 


«Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում եմ ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել ենք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները», – նշել է Խուդաթյանը։ 


Նա նաև հայտնել է, որ անդրադարձ է կատարվել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a comment