Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Ղալիբաֆը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ համաժողովին, որը կանցկացվի Բաքվում։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել անդամ երկրների միջև համագործակցության խորացմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու միջազգային օրակարգի մի շարք հարցերին առնչվող թեմաներ։