Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովների անհատական կազմերը։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ և 31-րդ հոդվածի 4-րդ մասերը՝
1․ Հաստատել՝
1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի

2) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի»,- ասված է որոշման մեջ։

Leave a comment