Տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության արարողությունը


Օրերս տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։


 


 


Ծառայողները հանդիսավորությամբ երդվել են իրենց լիազորություններն իրականացնել բարեխղճորեն, օրենքի շրջանակներում և շրջակա միջավայրի պահպանության բարձր պատասխանատվությամբ, ինչից հետո ստորագրել են երդման փաստաթղթերը։


 


Ողջունելով նորանշանակ աշխատակիցներին՝ Ծառայության  ղեկավար կազմն ընդգծել է, որ նոր ձևավորվող Ծառայության առաջին սերունդն իր օրինակելի և արժանապատիվ աշխատանքով պետք է դառնա մոտիվացնող ուժ՝ հանրության շրջանում բնության պահպանության և էկոլոգիական հոգածության առաքելությունը սիրով արմատավորելու համար։


 


 


Այս մարզային վարչության գործունեությունն ունի առանցքային նշանակություն, քանի որ Սևանի էկոհամակարգի համալիր պահպանությունն ու կայունության ապահովումը մեր պետության էկոլոգիական իրականության կարևորագույն և առաջնահերթ օրակարգային կետերից է։

Դիտումների քանակ8

Leave a comment