Հրդեհ՝ Իսպանիայի ամենաբարձր երկնաքերում, մարդկանց տարհանել են
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի գործարար թաղամասում գտնվող երկնաքերը տարհանվել է պայթյունի հետևանքով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իսպանիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են, և այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։
Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ պայթյունը տեղի է ունեցել Չամարտին թաղամասի գործարար համալիրում գտնվող երկնաքերներից մեկում, որը պատկանում է էներգետիկ «Moeve» ընկերությանը։