«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության նախագահական գնդին Ժուկովի շքանշանով։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան սրահում։ Այս տարի գունդը նշել է իր 90-ամյակը։

Հենց Նախագահական գնդին է վստահված Կրեմլի պաշտպանությունը և Հավերժական կրակի մոտ ծառայությունը։

ՌԴ ղեկավարը շնորհակալություն է հայտնել «կրեմլյան զինվորներին» ծառայության, վճռականության, երդմանը և ժողովրդին հավատարիմ լինելու համար։

«Հենց ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Տեսանյութը՝ հղմամբ։

 

Leave a comment