https://arm.sputniknews.ru/20260623/hajkakan-aviapvokhadrvoghnerin-em-sev-cucakic-durs-berelu-harcy-qnnarkvel-e-brjuselum-103773544.html
Հայկական ավիափոխադրողներին ԵՄ–ի «սև ցուցակից» դուրս բերելու հարցը քննարկվել է Բրյուսելում
Հայկական ավիափոխադրողներին ԵՄ–ի «սև ցուցակից» դուրս բերելու հարցը քննարկվել է Բրյուսելում
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T20:06+0400
2026-06-23T20:06+0400
2026-06-23T20:07+0400
հայաստան
եվրամիություն
ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103772685_0:192:2048:1344_1920x0_80_0_0_d933f64bb04094a20f87b4d866f842fa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին վերաբերող հարցեր է քննարկել Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։«Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի, ինչպեսնաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում։Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի առաջմղմանը:Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ 2025թ–ի աշնանը ԵՄ-ն նոր աուդիտ իրականացրեց՝ գնահատելու առկա իրավիճակը։ 2026թ–ի փետրվարի 3-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103772685_0:0:2048:1536_1920x0_80_0_0_2a58d6eb3897b099a469d5690030fb00.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, ավիաընկերություն
հայաստան, եվրամիություն, ավիաընկերություն
20:06 23.06.2026 (Թարմացված է: 20:07 23.06.2026)
Բաժանորդագրվել
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության
ցանկից դուրս բերելու գործընթացին վերաբերող հարցեր է քննարկել Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը։
«Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի, ինչպեսնաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի առաջմղմանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը
հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ 2025թ–ի աշնանը ԵՄ-ն նոր աուդիտ իրականացրեց՝ գնահատելու առկա իրավիճակը։ 2026թ–ի փետրվարի 3-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։