Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 700 տոննա հացահատիկ է ուղարկվել

Բաժանորդագրվել

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, ընդհանուր առմամբ ուղարկվել է ավելի քան 33 հազար տոննա ցորեն։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 700 տոննա (10 վագոն) ցորեն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, փոխադրվել է ավելի քան 33 հազար տոննա ցորեն, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ (ածուխ)։

Տարանցմանը զուգահեռ՝ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

Leave a comment