Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Բաժանորդագրվել

Ամառային դպրոցում կդասավանդի «ЗаРусский» շարժման կամավոր Նադեժդա Գրիգորյանցը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հանքավան քաղաքի մանկական ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Լեռնային Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում, որի հետ մենք կապված ենք երկար տարիների բարեկամությամբ, երեխաների համար ռուսաց լեզվի ամառային դպրոցի դասընթացներ են մեկնարկել», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիմա ճամբարում 366 երեխա է հանգստանում, որոնցից 40-ի համար այս շաբաթ կանցկացվեն ռուսաց լեզվի դասընթացներ։

«Մենք շատ ուրախ ենք, որ 40 մարդ ցանկանում է մեզ հետ ռուսերեն սովորել. դա նրանց շատ արժեքավոր ընտրությունն է», – դասընթացների մեկնարկի կապակցությամբ ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

Ամառային դպրոցում կդասավանդի «ЗаРусский» շարժման կամավոր Նադեժդա Գրիգորյանցը, որը արդեն երկրորդ անգամ է այցելում ճամբար։ Գրիգորյանցի դասերն անցկացնում է ինտերակտիվ խաղերի և ստեղծագործական առաջադրանքների միջոցով։

© Photo

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

© Photo

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

© Photo

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Հանքավանի ճամբարում ռուսաց լեզվի ամառային դպրոց է բացվել

Leave a comment