ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան նոտա է հանձնվել

Քաղաքականություն

06.02.2026 | 20:50

Փետրվարի 6-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ։ Գերատեսչությունը հայտնում է, թե Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ կտրուկ բողոք է հայտնվել Պետական ​​դումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի փետրվարի 5-ի հայտարարության կապակցությամբ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ դատական ​​որոշումների վերաբերյալ, և համապատասխան նոտա է ներկայացվել ռուսական կողմին։

Խոսքն Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավճիռների մասին է։

Նշվում է, որ խստորեն դատապարտվել է, որ «Զատուլինը երկար ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, բացահայտորեն աջակցել է անջատողականությանը և փորձել է խեղաթյուրել դատարանի որոշումները, որոնք վերաբերում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների մեջ մեղավոր և դատապարտված ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև օգտագործել է անընդունելի արտահայտություններ»։

Հանդիպման ժամանակ ռուսական կողմին կոչ  է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխելու համար Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը, որոնք փորձում են վնասել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment