Լիբանանի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն՝ Իսրայելի հետ բանակցելու. NNA

Բաժանորդագրվել

Այսօր ԱՄՆ մայրաքաղաքում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի-Sputnik. Լիբանանի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոնում Իսրայելի պատվիրակության հետ բանակցությունների անցկացման վայր։ Այս մասին հաղորդել է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը:

Լրատվականի տեղեկություններով՝ լիբանանյան պատվիրակությունը գտնվում է Վաշինգտոնում՝ իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացման վայրում:

ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունների հանդիպումները տեղի կունենան Վաշինգտոնում հունիսի 23-25-ը: Առայժմ պարզ չէ՝ բանակցություններին կմասնակցի՞ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քանի որ նշված օրերին նա պետք է ուղևորություն կատարի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը հրադադարի մասին համաձայնության են եկել, որը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 19-ին՝ ժամը 16:00-ին: Լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը նույն օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ իսրայելական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին:

Leave a comment