Խուդաթյանը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հետ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հետ։

Քննարկել են երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքները։

«Քննարկեցինք նաև Կարս-Անիի Մետաքսի ճանապարհի վրա տեղակայված պատմական  Անի կամրջի վերականգնման ընթացքը»,– X-ի իր էջում հայտնել է Ուրալօղլուն:

Leave a comment